Այն հանգամանքը, որ Ռուսաստանում հարստացած և Հայաստանում քաղաքական իշխանության ձգտող հաջողակ խոպանչիները լուրջ մասնակցություն ունեն հայաստանյան գործընթացներում, վաղուց գաղտնիք չէ:
Եվրոպական ՀՀՊ համակարգի շուրջ Մոսկվայի ու Վաշինգտոնի դիմակայության ձգձգվող սցենարը, որում ներգրավված են նաև ՆԱՏՕ-ի երկրները, որպես «տիտանների գոտեմարտի» շահագրգիռ վիճակագիրներ, ոչ միայն չի մոտենում հանգուցալուծման, այլև ավելի ու ավելի է անհաջող մելոդրամայի երանգներ ստանում։
Չնայած քաղաքական ամառը բավականին բուռն է, ու շատ պաշտոնյաների հետագա կարգավիճակի հարցը խիստ անորոշ է, սակայն պարզվում է` ոմանք առավել շատ կենտրոնացած են իրենց ամառային հանգիստը լավ կազմակերպելու վրա: Տուրիստական գործակալություններում անցկացրած փոքր հարցախույզից այդպիսի եզրահանգման եկանք:
Իրանը, գտնվելով փաստական, թեև մասնակի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շրջափակման մեջ, ինչպես երբեք շահագրգռված է մի շարք ուղղություններում Հայաստանի հետ համագործակցությամբ, ինչը ներառում է նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր:
Մոտեցրո՛ւ, Տե՛ր, ականջը քո և լսի՛ր ինձ, քանզի աղքատ ու տնանկ եմ ես։ Հոգիս իմ սո՛ւրբ պահիր, Տե՛ր. փրկի՛ր, Աստվա՛ծ իմ, քո ծառային, որ հույսը դրել է քեզ վրա։
Քաղաքական զարգացումները միշտ էլ քաղաքագիտական վերլուծությունների կարիք ունեն։ Հայաստանում որքա՞ն են կարևորվում նման վերլուծությունները, զարգացման ի՞նչ փուլում է քաղաքագիտությունը, և ինչո՞ւ ենք տեսական քաղաքագիտությունից դժվարությամբ անցնում կիրառական քաղաքագիտության։ Այս հարցերի շուրջ զրուցում ենք քաղաքական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի քաղաքագիտության ամբիոնի դասախոս ԱՐՈՒՍՅԱԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻ հետ։
«Իրատես de facto»-ի հյուրն է Մինաս Ավետիսյանի որդին` «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի խորհրդի նախագահ, Ջաջուռի Մինաս Ավետիսյանի թանգարանի տնօրեն ԱՐՄԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ:
Անցած շաբաթ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն կրկին հայտարարեց, որ ջրակորուստը 85 % է։ Ըստ էության, ասաց այն, ինչ ասվում է վերջին մի քանի տարիներին։ Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ սպասվում է 85 մլն դոլարի ներդրում։
ՀՀ-ում ներկայումս գործում է շուրջ 125 հեկտար տարածքով ավելի քան 1000 ջերմատնային տնտեսություն, որոնց կեսից ավելին` Արարատյան դաշտի համայնքներում: Նշված ջերմատներում մեծ մասամբ (60-65 տոկոս) աճեցվում են բանջարանոցային մշակաբույսեր (վարունգ, պոմիդոր, պղպեղ), իսկ մնացած տնտեսություններում` տարատեսակ ծաղիկներ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...